• slide
    Սելֆի Աղջկաս Հետ
    MyDaughter.am
  • slide
    Վերարտադրողական առողջություն և
    Սեռական դաստիարակություն

Մեր մասին

«Սոսե» Կանանց հիմնահարցեր ՀԿ-ի տեսլականն է` Դառնալ առաջատար և վստահելի կազմակերպություն Սյունիքի մարզում,որը կնպաստի կանանց հզորացմանը անձնական կյանքում և հասարակության մեջ: «Սոսե» Կանանց հիմնահարցեր ՀԿ-ի առաքելությունն է Կանանց դերի բարձրացում` հասարակական և քաղաքական կյանքում:

Մեր արժեքներն են`

  • Վստահելիություն- Մենք ապահովում ենք տեղեկատվության գաղտնիությունը,
  • Թափանցելիություն-լինել անկեղծ,թափանցիկ և իրատեսական,
  • Թիմային աշխատանք-մենք կարևորում ենք թիմի յուրաքանչյուր անդամի կարծիքը` որոշումների կայացման գործում:
«Սոսե» Կանանց հիմնահարցեր ՀԿ-ն ստեղծվել է 2003 թ-ին: Տեղակայված է Գորիսում, աշխատանքներ է իրականացնում Սյունիքի մարզում և համագործակցում նաև այլ մարզերի ու մայրաքաղաքի ՀԿ-ների հետ: Մինչև 2009 թվականը կազմակերպությունը աշխատել է կամավորության սկզբունքով: Այդ ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են կազմակերպվել կանանց հետ և կազմակերպության անդամների սեփական միջոցներով իրականացվել են քննարկումներ:

«Սոսե» Կանանց հիմնահարցեր ՀԿ-ն ծրագրեր է իրականացնում հետևյալ ուղղություններով.

  • Կանանց քաղաքական հզորացում
  • Գենդերային հավասարություն
  • Ձեռնարկատիրական գործունեության զարգացում
hyen

Facebook

©2018 «Սոսե» Կանանց հիմնահարցեր ՀԿ